|
Բարի գալուստ ԱՐՄԵՆ ԿԱՐՊԵՏ |
Հայկական արհեստը, հատկապես գորգագործությունը իր արմատներով հասնում է դարերի
խորք և մեզ է փոխանցվել սերնդե սերունդ: Սովետական ժամանակաշրջանում գորգագործությունը
կենտրոնացած էր “Հայգորգ”, այժմյան “Արմեն-Կարպետ” անվան տակ: Այն իր մեջ
էր պարունակում Արևելքի գորգագործությունն իր ամբողջ հմտությամբ: Սովետական
Միության փլուզումից հետո կազմակերպչական հմտությունների և հումքի բացակայության
պատճառով գորգի արտադրությունը հասավ լճացման շեմին: Ողջ երկրի գորգագործական
կենտրոնների մեծ մասը անգործության մատնվեցին, որն էլ հանգեցրեց հազարավոր
աշխատատեղերի կորստի:Այսօր գորգագործությունը Հայաստանում վերածնունդ է ապրում: Նյու Յորքյան Մեգերյան ընտանիքը նոր լիցքերով ուղորդեց և աջակցեց ավանդական հայկական ստեղծագործական աշխատանքը և վերականգմեց արդյունաբերական կառուցվածը: Մեգերյաններն արդեն իսկ հայտնի էին անտիկ և դեկորատիվ գորգերի վերամշակման մեջ, որը դարձրել էր նրանց անունը որակին հոմանիշ: Հայաստանում գորգի արտադրությունը ազգային Կովկասյան նմուշներից բացի իր մեջ ներառում է նաև Մահալ, Ղարաբաղ, Լոտտո և ժամանակակից դիզայնի այլ գորգեր: Մահալը հին պարսկական գորգի վերամշակված տեսակն է: Ղարաբաղ տեսակը իր մեջ ներառում է Եվրոպական ծաղկային նախշերի նոր մոտեցում, որոնք գործվել են Ղարաբաղում ապրող հայերի կողմից 19-րդ դարի վերջում: Լոտտո տեսակը հայտնի իտալացի նկարիչ Լորենսո Լոտտոյի արվեստի գործերի ոգեշնչման արդյունքն է: Նրանք բնորոշ են անկյունային արաբանախշերի դրոշմով և ունեն առավել ժամանակակից տեսք: Ժամանակակից և արդի դիզայները աբստրակտ նմուշների հիանալի ձուլվածք են: |
| ©
Copyright Armen carpet CJV Armenai 2004 / Design by
defaul systems |